Անակնկալ նվերներ «Մանթաշյանց» ԳՄ-ի անդամներին
Հունվարի 25-ին Cube Invest-ը, որպես «Մանթաշյանց» Գործարարների Միության անդամ, մասնակցեց միության 6 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որը համախմբել էր Հայաստանի առաջատար գործարարներին, ներդրողներին և ձեռնարկատերերին։
Նույն օրը մենք նշեցինք նաև մեր հիմնադրման 8-րդ տարին, որի կապակցությամբ «Մանթաշյանց» Գործարարների Միության բոլոր անդամների համար պատրաստել էինք նվերներ ընդհանուր $40.000 չափով՝ ընդգծելով ներդրումային ոլորտի զարգացմանը խթանող մեր պատրաստակամությունը։
Միջոցառմանը մասնակից բոլոր միության անդամները ստացան նվերներ՝ միջինում 150$ արժողությամբ միջազգային ընկերության բաժնետոմսեր, իսկ Գալա ընթրիքի ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որին մասնակցեցին բոլոր նվեր ստացած գործարարները: Խաղարկության միջոցով 10 հաջողակ գործարարները ստացան ներդրումային պորֆտելներ`
-
7 հատ $500 արժողությամբ
-
3 հատ $1․500 արժողությամբ
Cube Invest-ի նպատակը միշտ եղել է ոչ միայն ֆինանսական ծառայությունների մատուցումը, այլև ներդրումային մշակույթի զարգացումն ու առաջատար գաղափարների խթանումը Հայաստանում։ Այս առիթով էլ ուրախ ենք ողջունել բոլոր մասնակիցներին և նոր կամ արդեն իսկ փորձառու ներդրողներին, ում մենք կուղղորդենք և կաջակցենք ցանկացած հարցով։
Cube Invest - Ձեր անհոգ ապագան
Այլ հոդվածներ
Cube Invest-ը FINTECH360 միջազգային համաժողովին
Cube Invest-ը, որպես ոլորտի նորարար առաջատար, ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքը՝ մասնակցելով FINTECH360 միջազգային համաժողովին։
30.04.25
CUBE Invest x DigiTec | MediaHub.am
Նորարար ներդրումային ընկերություն Cube Invest-ը հոկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին մասնակցեց Digitec 2024 EXPO-ին:
24.10.24