AIM Congress 2025-ի մասնակցության ամփոփումը
Ապրիլի 7-9-ը ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող AIM Congress 2025-ին մասնակցեց «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի գլխավորությամբ։
Միջոցառումը, ինչպես գիտենք, համարվում է գլոբալ ներդրումային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, բիզնես աշխարհի և ֆինանսական հատվածի առաջնորդներին՝ նպատակ ունենալով խթանել ներդրումային հոսքերը և ձևավորել նոր գլոբալ համագործակցություններ։
Կոնգրեսի ընթացքում Միքայել Մարգարյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, որոնցից առանձնահատուկ նշանակություն ունի Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) և Tabadul Hub-ի հետ անցկացված բանակցությունները։
Tabadul Hub-ը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործող առաջատար նախաձեռնություններից է, որն իր շուրջ է համախմբում տարածաշրջանի մի շարք ֆոնդային բորսաներ, այդ թվում՝ Օմանի, Բահրեյնի և Աբու Դաբիի բորսաները։ Այն նպաստում է տարածաշրջանային կապիտալ շուկաների ինտեգրմանը և ներդրողների համար բացում է լայն հնարավորություններ։
«Կուբ Ինվեսթ» ընկերության մասնակցությունը AIM Congress 2025-ին կարևոր քայլ էր միջազգային ներդրումային հարաբերությունների ամրապնդման և նոր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ։
Միջոցառման շրջանակում ունեցանք մի շարք ռազմավարական պայմանավորվածություններ, որոնց մանրամասներին կանդրադառնանք շուտով։
Այլ հոդվածներ
Մեդիան՝ մեր մասին
2025 թվականի նոյեմբերի 11-ին Cube Invest ներդրումային ընկերությունը հանդես եկավ Dalan Technopark-ի պարտատոմսերի թողարկման պաշտոնական տեղաբաշխողի դերում՝ իրականացնելով հերթական գործարքը Հայաստանի կապիտալի շուկայում։
17.12.25
Cube Invest-ը և Parvanyan Consulting-ը միավորել են ուժերը՝ աջակցելու բիզնեսների զարգացմանը
Փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Cube Invest ներդրումային ընկերությունը և Parvanyan Consulting-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
27.02.25