ISO/IEC 27001:2022 սերտիֆիկատը միջազգային ճանաչում ունեցող ստանդարտ է, որը սահմանում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի (ISMS) պահանջները։ Այն առաջարկում է շրջանակ, որը կազմակերպություններին հնարավորություն է տալիս կառավարելու և պաշտպանելու տեղեկատվությունը ռիսկերի վրա հիմնված մոտեցման միջոցով: Սերտիֆիկացումը օգնում է կազմակերպություններին ապահովել տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունը, ու ներառում է պահանջներ ISMS-ի ներդրման, պահպանման և շարունակական բարելավման համար: 

Ստանդարտի 2022թ. թարմացումը ներառում է ռիսկերի կառավարման և վերահսկողության ոլորտներում բարելավումներ, որոնք ուղղված են կայունացող կիբեռանվտանգության սպառնալիքներին և ապահովում են ավելի լավ ինտեգրում տարբեր կառավարման համակարգերի միջև:

Այս սերտիֆիկացումը ստացել են մի շարք ճանաչված ընկերություններ, որոնք հետևում են բարձրագույն տեղեկատվական անվտանգության ստանդարտներին: Դրանց մեջ են մտնում Microsoft, Google, IBM, Amazon Web Services (AWS), PwC (PricewaterhouseCoopers): Sony-ն և այլ խոշոր ընկերություններ։

ISO/IEC 27001:2022 սերտիֆիկատի ստացումը ևս մեկ անգամ հավաստիացնում է Cube Invest-ի հաճախորդամետ, վստահելի և թափանցիկ գործունեությունն ապահովող մոտեցումները։ 

Cube Invest-ը շարունակելու է ներդնել և բարելավել մեր հաճախորդների տվյալների պաշտպանությանն ուղղված բոլոր միջոցառումները և մշտապես առաջարկել նորարարական լուծումներ։

 

Այլ հոդվածներ

News Image

Cube Invest-ը և Parvanyan Consulting-ը միավորել են ուժերը՝ աջակցելու բիզնեսների զարգացմանը

Փետրվարի 27-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Cube Invest ներդրումային ընկերությունը և Parvanyan Consulting-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

27.02.25

News Image

CUBE Invest x Mantashyants Global EXPO | B24.am

CUBE Invest-ը մասնակցեց Mantashyants Global Expo-ին՝ ձևավորելով ներդրումների ապագան:

22.10.24

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.