Cube Invest-ը FINTECH360 միջազգային համաժողովին
Ֆինանսատեխնոլոգիաների ոլորտը փոփոխվում է ավելի արագ, քան երբևէ։ Այսօր արդեն համաշխարհային առաջատար հարթակներում ներգրավված լինելը պարզապես ընտրություն չէ՝ դա ժամանակակից ֆինանսական էկոհամակարգում արդյունավետ գործելու կարևորագույն պայմանն է։
Cube Invest-ը, որպես ոլորտի նորարար առաջատար, ևս մեկ անգամ հաստատեց իր դիրքը՝ մասնակցելով FINTECH360 միջազգային համաժողովին։ Այն համատեղել էր տարբեր երկրների առաջատար փորձագետների, ներդրումային և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ներդրողների ու ստարտափների՝ քննարկելու ֆինանսատեխնոլոգիաների վերջին միտումները, մարտահրավերներն ու հնարավորությունները։
«Այսօր ֆինտեխ ոլորտի զարգացումը վճռորոշ դեր է խաղում ներդրումային ծառայությունների մատուցման գործընթացում։ Ֆինտեխ լուծումների կիրառումն արդեն դարձել է անբաժանելի տարբեր փուլերում՝ սկսած հաշվի օնլայն բացումից և հաճախորդի ինքնության նույնականացումից մինչև ներդրումային գործարքների իրականացում։ Իսկ բրոքերային ծառայություններից օգտվելն այսօր արդեն հնարավոր է ընդամենը բջջային հավելվածի միջոցով։ Այս տենդենցը շարունակելու են զարգանալ, և առաջիկա տարիներին մենք կտեսնենք ներդրումային ծառայությունների ոլորտի էլ ավելի թվայնացված և հասանելի դառնալը»
Միքայել Մարգարյան, Կուբ Ինվեսթ ընկերության գլխավոր տնօրեն
FINTECH360-ը ոչ միայն քննարկումների հարթակ է, այլև համագործակցության, համատեղ մտածողության ու ապագա ռազմավարությունների ձևավորման տարածք։ Այդ քննարկումների առանցքում լինելով՝ Cube Invest-ը խթանում է համատեղ լուծումների մշակումը՝ միտված հաճախորդակենտրոն, տեխնոլոգիապես զարգացած և պատասխանատու ներդրումային միջավայրի ստեղծմանը։
Մեր համոզմամբ՝ ապագան ձևավորվում է այսօր՝ առաջադեմ մտածողության, գիտելիքի, փորձի ու միջազգային համագործակցության շնորհիվ։ Cube Invest-ը շարունակելու է իր առաքելությունը՝ լինել ոչ միայն մասնակից, այլև՝ ձևավորող ուժ ֆինանսատեխնոլոգիական դինամիկ ոլորտում։
Այլ հոդվածներ
CUBE Invest x DigiTec | Absnews.am
Նորարար և առաջադեմ ֆինանսական ներդրումային ծառայություններ առաջարկող CUBE Invest-ը հոկտեմբերի 4-ին ,5-ին ու 6-ին մասնակցեց Digitec 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ մեզ անդրադարձ կատարեց Armenian Business News (Absnews.am) լրատվականը:
22.10.24
Բորսայի լավագույն համագործակցող անդամ
Հոկտեմբերի 30-ին Cube Invest-ը մեծ պատիվ ունեցավ մասնակցելու AMX Awards 2024-ին, որն անցկացվեց Հայաստանի Ֆոնդային Բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի կողմից։ Այս միջոցառումը միավորեց Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատարներին, որտեղ և Cube Invest-ն արժանացավ «Բորսայի լավագույն համագործակցող անդամ» մրցանակին, որը մեր թիմային աշխատանքի և որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալու վառ ապացույցն է:
01.11.24