2025 թվականի հուլիսի 24-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի ֆինանսական և խորհրդատվական ոլորտների երկու առաջատար և հեղինակավոր կազմակերպությունների՝ Cube InvestVirtuous Consulting Company-ի միջև։

 

 

Սույն ռազմավարական նախաձեռնությունը միտված է համախմբելու կողմերի մասնագիտական ներուժն ու փորձառությունը՝ ստեղծելով ինտեգրված ծառայությունների հարթակ:

Հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը համատեղ ձևավորելու փոխլրացնող ծառայությունների կառուցվածք, որը ներառում է Ֆինանսական ծառայությունների համալիր համակարգ՝ բրոքերային ծառայություններ, արտաժութային գործարքներ, ռեեստրի վարում և պահառություն, տեղաբաշխում, ինչպես նաև իրավաբանական, հարկային և հաշվապահական աջակցություն։

 

Այս համագործակցությունը կառուցված է համատեղ արժեքների, բարձր մասնագիտական պատրաստվածության և զարգացման ընդհանուր տեսլականի վրա՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի բիզնես միջավայրի շարունակական կատարելագործմանը։ 

 

Այլ հոդվածներ

News Image

Cube Invest X Mantashyants Entrepreneurs Union

Սիրով սպասում ենք բոլոր մասնակիցներին՝ միասին նշելու այս կարևոր իրադարձությունները։

24.01.25

News Image

Անդամակցություն AFME-ին

Հպարտ ենք տեղեկացնել, որ այս տարի Cube Invest-ը անդամակցել է Association for Financial Markets in Europe (AFME) կազմակերպությանը։ AFME-ն հանդիսանում է Եվրոպայի մեծածախ ֆինանսական շուկաների հիմնական ձայնը։ Այն տրամադրում է փորձագիտական լուծումներ կապիտալի շուկաների և կարգավորման լայն շրջանակի հարցերում՝ աջակցելով կայուն, մրցունակ և արդյունավետ շուկաների ձևավորմանը։

30.12.24

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.