Ագրոտեխ Ագրոտեխ

«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ- ն գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2014թ․-ին։ Հիմնադրումից ի վեր Ընկերությունը զբաղվում է ջերմատներին, ֆերմերներին և բուսաբուծական արտադրությունում ներգրավված այլ անձանց բույսերի մշակության համար բարձրորակ ապրանքների մատակարարմամբ, ինչպես նաև այդ բնագավառում տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն:

Թողարկման պայմաններ

Թողարկման պայմաններ

«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ N 1/428 Ա որոշմամբ գրանցվել է «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն իրականացվելու է 2025 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2026 թվականի փետրվարի 06-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ

AMAGRTB21KT0

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100,000 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

600,000,000 ՀՀ դրամ

ՔԱՆԱԿԸ

6,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

36 ամիս

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

17/12/2025

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

17/12/2028

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

13․00%

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

 

Պարտատոմսերի թողարկման պայմանները

ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (իրավաբանական անձ)

Ներբեռնել

Հայտ-հանձնարարականի օրինակելի ձև (ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցների համար)

Ներբեռնել

Մեկ պարտատոմսի գինը

Ներբեռնել

Ազդագիր

Ներբեռնել

«ԱԳՐՈՏԵԽ»

Cube Invest-ը առաջարկում է «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ-ի պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն՝ ապահով և վերահսկվող ներդրումային միջավայրում։ Մեր փորձագետները կօգնեն ձեզ ընտրել ամենաօպտիմալ ներդրումային լուծումները՝ կայուն եկամուտ ապահովելու համար։

Ձեռք բերել

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.